Գլխավոր Ավելին

Կատարելագործման դասընթացները շարունակական են

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են անցկացվել ԵՊԲՀ սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպած «Քույրական գործ» թեմայով կատարելագործման դասընթացները:

Բացի գործնական և տեսական մասից՝ ամեն շաբաթ համալսարանական հիվանդանոցում կազմակերպվում է համաժողով, որին մասնակցում են հանրապետության տարբեր բուժհաստատություններից մոտ 100-150 բուժքույր:

Միջոցառման ընթացքում ներկայացվում են դասախոսություններ, անցկացվում են ինտերակտիվ քննարկումներ մի շարք արդիական թեմաների մասին, ինչպես օրինակ՝ հակահամաճարակային ծառայություն, գործող իրավական ակտեր, անհետաձգելի բուժօգնությունը տարբեր իրավիճակներում և այլն: Հարցուպատասխանի ժամանակ բանախոսներն անդրադառնում են բուժքույրերին հուզող հարցերին:

×
facebook sharing button facebook